Հանրաճանաչ դերասանուհին՝ բոլոր հիմնական միջազգային կինոփառատոնների մրցանակակիրը, մի քանի գրքերի հեղինակը, ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 20-ին, Հռոմում:  Սոֆին, ինչպես բոլոր իտալուհիները, միշտ փորձել է համատեղել հաճելին օգտակարի հետ և ճաշակել է միայն այնպիսի ուտեստներ, որոնք թույլ են տալիս պահպանել գեղեցկությունը: Այդ առիթով Reservin Armenia-ն որոշեց Ձեր ուշադրությոնը ներկայացնել հանճարեղ լեգենդի ամենասիրելի ապուրի` Պապպա ալ Պոմոդորո-ի բաղադրատոմսը:

Փորձեք դուք էլ պատրաստել և կիսվեք մեզ հետ տպավորություններով:

Ահա և շատ պարզ բաղադրատոմսը՝

Բաղադրությունը.

  • Ciabatta տեսակի հաց (ցանկալի չորացրած) կամ չորահաց;
  • Քաղցր լոլիկ - 1, 5 կգ,
  • Սոխ - 2 հատ;
  • Սխտոր - 4 պճեղ,
  • Ձիթապտղի յուղ,
  • Նեխուրի ցողուններ (քարաուզ);
  • 1 փունջ թարմ ռեհան,
  • Չիլի պղպեղ
  • Աղ.

Եթե դուք չեք կարող գնել կամ թխել ciabatta տեսակի հաց, այն կարելի է  փոխարինել չորահացով: Չորահացը ընդգծում է ուտեստի հարուստ համն ու հագեցվածության զգացողություն  է տալիս, միաժամանակ քիչ կալորիական է:

Ցածր կրակի վրա թավայի մեջ ձիթապտղի յուղով տապակել մանր կտրատված սոխը, ավելացնել չկտրատած սխտորը  (այն պարզապես համն ավելի ուժգնացնելու համար է) և չիլի պղպեղը:

Եռացրած ջրի մեջ փափկեցնել լոլիկները, կեղեվազատել դրանք, 4  մասի բաժանել ու ավելացնել արդեն կրակի վրա գտնվող զանգվածին, ավելացնել կտրատված նեխուրի  ցողունները (քարաուզ)  և եփել մոտ մեկ ժամ:

Եփվելուց հետո անհրաժեշտ է նոսրացնել ստացված խյուսը եռացրած ջրով կամ մսի արգանակով, որպեսզի դառնա ապուրի խտության:

Մանր կտրատված չորահացի կտորները ավելացնել ապուրին, համեմել աղ ու պղպեղով և եփել ևս 2-3 րոպե:

Մեր ապուրն պատրաստ է, այլ պետք է մատուցել թարմ կտրատած ռեհանի տերևներով և մի քանի կտոր չորահացով:

Եվ վերջում ամփոփենք Սոֆի Լորենի հայտնի խորհրդով,-Ուշադիր եղեք, թե ինչ եք ուտում, հակառակ դեպքում` կգիրանաք: Կերեք շատ քիչ, բայց պետք չէ նաև սովամահ լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել