Image result for железный купола и искандерԱդրբեջանում շարունակվում է «իսկանդերաֆոբիան»: Բաքուն չի թաքցնում, որ ահաբեկված է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում «Իսկանդերի» ցուցադրությունից: Վերջին օրերին ալիևյան կայքերը սեփական հասարակությանը հանգստացնելու համար տեղեկություններ էին տարածում, որ հայկական «Իսկանդեր»-ից պաշտպանվելու համար շուտով Իսրայելից կգնի «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգը: Իսրայելը դեռ մինչև հիմա չի հաստատել այս տեղեկությունը, որն ավելի շատ ադրբեջանցիների ապատեղեկատվություն է հիշեցնում: Չունենալով այդ համակարգը, հիմա էլ ալիևյան ԶԼՄ-ները հայտնի ռազմական փորձագետներից հարցնում են, թե արդյո՞ք կարող է «Երկաթյա գմբեթ»-ը պաշտպանել Ադրբեջանը հայկական «Իսկանդեր»-ից: Ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը այս հարցի վերաբերյալ հետևյալ կարծիքն է հայտնել. «Երկաթյա գմբեթ»-ը շատ լավ համակարգ է, սակայն դժվար թե կարողանա պահել «Իսկանդեր»-ների հարվածները. ««Իսկանդեր»-ից բաց թողնված բալիստիկ հրթիռները չեն բարձրանում մթնոլորտի վերին շերտեր, այլ թռչում են հարթ հետագծով: Ի շնորհիվ այդ հատկությանը հրթիռը կարող է խուսափել թակարդներից: Հաշվի առնելով այդ հատկությունները հակահրթիռային համակարգերին դժվար է ոչնչացնել դրանք»:
Ռուսաստանցի ռազմական փորձագետի մեկնաբանությունը «սառը ցնցուղ» էր Բաքվի համար: Մինչև հիմա «Երկաթյա գմբեթ» համակարգերի գնման ցանկության մասին են հայտարարել ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և մեր արևելյան հարևանները, որոնք Թել-Ավիվի հետ այս հարցի շուրջ բանակցում են դեռ 2013 թ-ից:
Համոզված եմ, որ ազերիներն այս համակարգերը գնելուց նաև պետք է միլիոնավոր դոլարներ վճարեն հրեաներին, որ այդ համակարգերը օգտագործողներին էլ «գնեն», ինչպես դա արեցին ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ, երբ ազերի մասնագետները չէին կարողացել կիրառել իսրայելական արտադրության թռչող անօդաչու սարքերը, քանի որ բնատուր տգետ են: Սակայն դա էլ չի փրկի ադրբեջանցիներին:
Հ.Գ.Ի դեպ, բավական հաճախ լրահոսում կարելի է հանդիպել հետևյալ տեղեկություններին. «Գազայից հրթիռակոծվել է Իսրայելի տարածքը»: Այսինքն, բավական գովազդված «Երկաթյա գմբեթը» նույնիսկ չի կարող «բռնել» Գազայի ավտոտնակներում պատրաստված հրթիռները: Էլ չեմ ասում «Իսկանդերի» հրթիռների մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել