Картинки по запросу Հայկական վերածնունդ

Հայաստանի տարբեր շրջաններում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրություններում ևս տեղի ունեցան ընտրախախտումներ և զանազան միջադեպեր: Ամենից շատ աղմուկ հանած միջադեպը տեղի ունեցավ Վանաձորում․ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորած թեկնածու Արկադի Փելեշյանը ծեծի ենթարկեց ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Հովվին ծեծելու համար այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Փելեշյանը բերման է ենթարկվել ոստիկանություն:

Հետաքրքիր է, թե ՀՎԿ-ի թեկնածու Փելեշյանը ի՞նչ ուներ կիսելու Ավետարանական եկեղեցու հովվի հետ: Հեղինե Բիշարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով այս մասին, նշել է. «Եղել են քաշքշուքներ: Այդ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչն իր հավատացյալների խմբին ընտրակաշառք է բաժանել․ զուտ դրա հետ է կապված»:

Եթե ուշադրություն հրավիրենք Հեղինե Բիշարյանի ասածի վրա, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է ավետարանականները կամ կրոնական այլ կազմակերպություններն իրենց կրոնական գործերից զատ քաղաքական գործընթացի մեջ ներգրավվեն: Անհասկանալի է՝ դրանք կրոնավորնե՞ր են, թե՞ «ձայներ դզող» թաղային հեղինակություններ, ովքեր ցուցաբերում են հոգևոր հովվին ոչ վայել պահվածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել