Картинки по запросу վիգեն սարգսյանՊաշտպանության նախարարի պաշտոնը ՄԵԾ ԻՄԱՍՏՈՎ քաղաքական պաշտոն է.
1. Մեր պետական կառավարման համակարգն այնպիսին է, որ բոլոր նախարարությունների նախարարների հրամանները, որոշումները սկզբից մակագրվում, հանձնարարվում են տարբեր ստորաբաժանումներ, վարչություններ, բաժիններ կարծիքի, եզրակացությունների համար, այնուհետև ետ գալիս նախարարի կաբինետ, ստորագրվում կամ ոչ...
Այսինքն՝ այս տեսանկյունից էլի արհեստավարժներն ու կռիվ տեսածներն են որոշում կայացնելու, ստեղծելու...
2. Հատկապես մարտի, մարտի վարման և մարտավարական հարցերը մեծամասամբ ԳՇ-ի և այլ տեղային հրամանատարների իրավասության տակ են, այսինքն՝ կռիվ տեսածների և արհեստավարժների... (կարճ ասած՝ փոքր տրամաչափերի կրակել-չկրակելը, բնականաբար այլ հարցեր ևս...)
3. Մեծ իմաստով մինչև 2018թ-ը Գերագույն գլխավոր հրամանատարը դեռևս ՀՀ նախագահն է. կան հարցեր, որ մինչ այս էլ ՊՆ նախարարի որոշումով չէին լուծվում այլ նախագահի... Այսպիսի հարցերն էլի Գերագույն գլխավոր հրամանատարն է որոշելու դեռ. (Իսկանդեր, Սկադ կամ Սմերչ, մեկ ա, նախագահի որոշումով ա կրակելու կամ ոչ... )
Այս տեսանկյունից պաշտպանության նախարարի պաշտոնը կարող է մշակութաբան կամ փիլիսոփա էլ զբաղեցնել և որոշ իրավիճակների համար շատ ավելի ոչ ստանդարտ որոշումներ ընդունել.
4. Դեռ պարզ չէ՝ Օհանյանը ուր է գնալու... Կարող է՝ այնպիս տեղ է նշանակվում, որ ավելի լավ է լինում թե՛ իր, թե՛ բանակի, պետության համար.
5. Միևնույն է, երկրի համար կարևոր պահերին բոլորով միասին հավաքվելու են մի սենյակում (որտեղ Օհանյանն էլ է լինելու) և որոշեն էլի.
Այ, որ Վիգեն Սարգսյանը ԳՇ պետ նշանակվեր, դա կլիներ խնդիր, իսկ նախարար, կարծում եմ, խնդիր չէ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել