Փետրվարի 22-24-ը ԱՄՆ-ի Օնտարիո քաղաքում տեղի կունենա աշխարհի մենամարտական ձևերի առաջնություն, որին կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետության Դուքենդո ֆեդերացիայի սաները`Արման Կարապետյան, Սարգիս Մկրտչյան, Վահե Բաղդասարյան, Ալբերտ Կիրակոսյան, Անդրանիկ Թովմասյան, Խաչիկ Ամիրխանյան, Համլետ Մկրտչյան, Տիգրան Սիմոնյան, Սամվել Կարապետյան, Աշոտ Կարապետյան, Արայիկ Վիրաբյան: Մեր մարզիկներին մարզիչներ Աբերտ Պողոսյանի, Տիգրան Սեդրակյանի, Էդմոն Մուրադյանի, Տիգրան Հովհաննիսյանի և Գագիկ Սարգսյանի գլխավորությամբ ԱՄՆ-ի Օնտարիո քաղաքում դիմավորել են Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը և փոխնախագահ Լևոն Խաչատրյանը: Նշենք, որ մրցումներին մասնակցում են 2012 թվականին ֆեդերացիայի կողմից լավագույնը ճանաչված 11 մարզիկները: Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին՝ ակնկալելով հաջող մեկնարկ աշխարհի մենամարտական ձևերի առաջնությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել