lurer.com-ում կարդացի արդեն բավականին ճանաչված դրաձած բլոգեր Իզաբելլա Աբգարյանի մեկնաբանությունն՝ իր և իր ընտանիքի հասցեին հնչած մեղադրանքների վերաբերյալ, թե իբր նա ու ամուսինը կանգնած են եղել մարտիմեկյան «սպանդի» կազմակերպիչների կողքին ու պաատասխանատվություն են կրում։
Ճիշտն ասած, մինչ այս պատմությունը, առանձնապես չէի հետաաքրքրվել ո´չ ժառանգությունով, ո´չ էլ առավել ևս Իզաբելլա Աբգարյանով։ Հիմա մի եզրահանգման եմ գալիս. սա միանշանակ քաղաքական պատվեր էր՝ ամենայն հավանականությամբ ՀԱԿ-ից, որը փոխանակ սև փիառի դեր խաղար, մի բան էլ դարձավ սպիտակ փիառ։ Գոնե ինձ համար ակնհայտ է, որ Իզաբելլան նման թեմա չէր շահարկի հանուն հայտնիություն ու ռեյթինք ձեռք բերելու համար, իսկ ՀԱԿ-ը արդեն առաջին անգամ չէ, որ նման անտաղանդ հերյուրանքի փորձ անելով վնասում է ինքն իրեն և օգնում հերյուրանքի «զոհին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել