Խոսքս ուղղում եմ ողջ Հայաստանի բնակչությանը: Կարևոր չի՝ ընտրությանը մասնակցո՞ւմ եք, թե՞ ոչ: Իմ աչքով տեսա, որ մեր ազգի 80%-ը վաճառվել է: Ինչ գիտենք, վաղը չէ մյուս օրը այդ 80%-ը գուցե վաճառվի Թուրքիային: Բայց մնացած 20%-ը ուզում է ապրել ազատ, արդար Հայաստանում: Բոլորս էլ գիտենք՝ ինչ է կատարվում, դրա համար այդքան չմանրամասնեմ: Այս ակնհայտ անառակաբարո ընտրությունները չեն հրապարակվում աշխարհում, և այս ամենը մնում է Հայաստան երկիր կոչված «բերդի» պատերից ներս: Ո՞ր մի հանցանքիս համար ես պետք է ամբողջ կյանքս պատժվեմ: Ես ուզում եմ ապրել ազատ, անկախ, արդար, ապահովված Հայաստանում, որին նախագահ կընտրի ոչ թե վաճառված ամբոխը, այլ գիտակից, իր ձայնի արժեքը հասկացող հասարակությունը, իսկ այդ նախագահը պատասխանատվություն կկրի ժողովրդի առջև իր յուրաքանչյուր արարքի համար: Ժողովուրդը իր ձայնը վաճառում է նախագահին, իսկ իմ կարծիքով նախագահն էլ երկիրը կվաճառի թշնամուն: Եկեք նայենք մի փոքր հեռուն, թե ինչ է սպասվում Հայաստանին մի քանի տարի անց: Եթե չպայքարենք այսօր, վաղը ոչ թե ուշ կլինի, այլ մենք չենք լինի:
Հեղինակ՝ Չվաճառվող քաղաքացի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել