Tert.am-ը գրում է.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը սեպտեմբերի  26-ին ընդունել է  Հայկական և Շվեյցարական Կարմիր Խաչի պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով պատվիրակության անդամներին՝  Արտեմ Ասատրյանը բարձր է գնահատել Հայկական և Շվեցարական Կարմիր Խաչի հետ արդյունավետ համագործակցությունը,  ընդգծելով կառույցի՝ բնակչության բոլոր շերտերի, մասնավորապես` խոցելի խմբերի խնդիրներին ուղղված  ծրագրերի իրականացման, պետական կառույցների հետ համագործակցության կարևորությունը:

Ներկայացնելով տարեցների ոլորտում իրականացվող ծրագրերը, նախարարի պաշտոնակատարը  նշել է, որ ոլորտում ներկայիս որդեգրած քաղաքականությունն ուղղված է ամբողջական գնահատված կարիքի հիման  վրա սոցիալական ծառայությունների տրամադրմանը:

«Վերջին տարիներին կարևորում ենք ոչ միայն դրամական վճարներով սոցիալական աջակցությունը, այլև՝   սոցիալական վերականգնողական ծառայությունների,  ցերեկային կենտրոնների, փոքր տների մոդելների կիրառումը: Այսօր փորձում ենք դուրս գալ տարեցների շուրջօրյա մեծ հաստատությունների համակարգից,  համայնքային սոցիալական ծառայությունների և ՀՀ կառավարության կողմից հաստատված տարբեր մոդելների միջոցով իրականացնել  այն քաղաքականությունը, որն ուղղված  է տարեցների կենսաապահովման պայմանների բարելավմանը և հասարակական կյանքում առավելագույնս ներգրավված լինելուն»,-ընդգծել է Արտեմ Ասատրյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել