Tert.am-ը գրում է.

Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այսօր ուշ երեկոյան հրապարակված վճռով՝ 2 ամսով երկարաձգվեց  ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանի կալանքը:

Միջնորդությունը ներկայացրած քննիչի պատճառաբանությունն այն է, որ  անհրաժեշտ են մի շարք  քննչական գործողություններ, իսկ ազատության մեջ Վարուժան Ավետիսյանը   կխոչընդոտի նախաքննությանը:

Հիշեցնենք, որ Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, կրելու և փոխադրելու, ինչպես նաև 2015-ին Հայոց ցեղասպանության հիշատակի նախօրեին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հոդվածներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել