Картинки по запросу mamedyarovԱդրբեջանի ԱԳ նախարարը շարունակում է հանդիպումները

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ակտիվ կերպով հանդիպումներ է ունենում մի շարք երկրների պատվիրակությունների հետ և անկախ բուն թեմայից՝ խոսվում է նաև հայ-ադրբեջանական հակամարտության մասին:

Այս անգամ հանդիպումը կայացել է ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Վերջինս նշել է, որ ԵՄ-ն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը ու շահագրգռված է խաղաղ ճանապարհով լուծելու հայ-ադրբեջանական հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել