Image result for հասմիկ պողոսյանՎարչապետը երեկ խոսեց մանր գողությունները վերացնելու մասին։ Այսօր արդեն պարզ է, որ մանր ու միջին գողությունների հնարավորությունից առաջինը զրկվելու է Մշակույթի նախարարը։ Բանն այն է, որ Քաղաքաշինության նախարարության վերացմանը զուգահեռ՝ ստեղծվում է ճարտարապետության և մշակութային արժեքների պահապանության կոմիտե, իսկ քանի որ նոր ստեղծվելիք կոմիտեին տրվելու է հուշարձանների պահպանության գործառույթը, որը մինչ այս պահը պատկանում էր Մշակույթի նախարարությանը, մեծ անհանգստություն է պատճառել Հասմիկ Պողոսյանին։
Ի դեպ, երկրի մշակութային կյանքն այդպես էլ համակարգել չկարողացած և մշակութային գործիչների շրջանում հեղինակություն չվայելած գերատեսչությունը ոչ միայն այս տարիների ընթացքում անտերության մատնված թողեց պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, այլ նաև դրանք պահպանելու քողի տակ յուրացրեց և գրպանեց ինչպես պետական միջոցները, այնպես էլ միջազգային դրամաշնորհները։ Իսկ նախարարության այս անհագստությունը Կարեն Կարապետյանի վերոհիշյալ որոշման շուրջ պարզ է, չէ՞ որ զրկվելու են մշակութային ժառանգությունը պահապանելու քողի տակ ստացվող եկամուտներից։ Բայց սա դեռ ամենը չէ։ Պարզվում է՝ մեր շատ սիրելի մշակույթի նախարարը նաև պետական հուշարձան է սեփականշնորհում․ խոսքը Երևանի ամենահներից ԱՕԿՍ-ի շենքի մասին է։ Այո՛, իսկ Ձեզ թվում էր, թե մշակույթի նախարար լինելն այնքան էլ եկամատաբեր գործ չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել