Թիվ յոթերորդ ընտրատարածքի մասին: Կարծում եմ, որ իր թեկնածությունը Նիկոլը պետք է հանի: Հստակ է, որ ընդդիմադիր ուժերը ցանկացել են իրենց թեկնածուներին առաջադրել այդ ընտրատարածքում անակնկալ ձևով: Եվ իրար դեմ աշխատելու մտադրություն չկա, ինչպես նշում են ՀԱԿ-ական ֆեյսբուքցիները: Պիտի Նիկոլը հանի, քանզի ՀԱԿ-ը Րաֆֆիին պարտք է: Ժառանգությունն էլ Երևանի ավագանում ընտրություններին չմասնակցեց` որպեսզի ՀԱԿ-ը կարողանա մի քանի տեղ ունենա ու չգնա ավագանու նիստերին: Հետևաբար փչացնելու քաղաքականությունը ՀԱԿ-ը պետք է թողնի: ՉԻ աշխատում: Ընդհակառակը` բումերանգ է: Կարող է այս պատմությունից հենց ՀԱԿ-ը փչացած դուրս գա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել