Tert.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում  Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն և ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Մոնիկա Պապյանին:

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է նման հանդիպումների նշանակությունը Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման համար:

Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ նման հանդիպումներն արդեն իսկ լավ ազդակ են համագործակցության հետագա զարգացման:

Նա տեղեկացրել է, որ անցած շաբաթ քննարկումներ են եղել ԵՄ անդամ պետությունների դեսպանների  հետ, որոնց ժամանակ քննարկվել են Հայաստանին անհրաժեշտ աջակցության ուղղությունները:

«Որպես ԵՄ դեսպան Հայաստանում՝ վստահ եմ, որ տարածքային զարգացման ռեֆորմները պիտի առաջնահերթություն լինեն:  Պետք է ավելի ուղիղ ու ավելի հաճախ սերտ համագործակցենք մարզերի վարչական կենտրոնների հետ» ,- ասել է դեսպանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են համայնքների հնգամյա զարգացման ռազմավարությունների կազմման հարցը, ինչպես նաև տարածքային զարգացման խնդիրները, գործիքակազմը և իրականացման մեթոդները: Քննարկվել են նաև Եվրամիության տրամադրած դրամաշնորհների մշտադիտարկման խնդիրները և պետական վերահսկողությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել