Tert.am-ը գրում է.
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն և ԵՄ պատվիրակության ծրագրերի ղեկավար Մոնիկա Պապյանին:
Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է նման հանդիպումների նշանակությունը Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման համար:
Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ նման հանդիպումներն արդեն իսկ լավ ազդակ են համագործակցության հետագա զարգացման:
Նա տեղեկացրել է, որ անցած շաբաթ քննարկումներ են եղել ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ, որոնց ժամանակ քննարկվել են Հայաստանին անհրաժեշտ աջակցության ուղղությունները:
«Որպես ԵՄ դեսպան Հայաստանում՝ վստահ եմ, որ տարածքային զարգացման ռեֆորմները պիտի առաջնահերթություն լինեն: Պետք է ավելի ուղիղ ու ավելի հաճախ սերտ համագործակցենք մարզերի վարչական կենտրոնների հետ» ,- ասել է դեսպանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են համայնքների հնգամյա զարգացման ռազմավարությունների կազմման հարցը, ինչպես նաև տարածքային զարգացման խնդիրները, գործիքակազմը և իրականացման մեթոդները: Քննարկվել են նաև Եվրամիության տրամադրած դրամաշնորհների մշտադիտարկման խնդիրները և պետական վերահսկողությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ