ՔՊ-ի ներուժը միայն գյուղու՞մ է բավարար

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի 5 մարզերի 317 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններին մասնակցում էր նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:

Թվում է, թե իրեն միակ ընդդիմություն հռչակած քաղաքական ուժը պետք է մեծ թվով համայնքներում թեկնածուներ ունենար, սակայն ՔՊ-ն իր բոլոր ուժերը կենտրոնացրել էր միայն մեկ վայրում: Խորհրդարանական ընտրություններին պատրաստվող ՔՊ-ն իր միակ հաղթանակը գրանցեց Արարատի մարզի Նոր կյանք գյուղում, որտեղ համայնքապետ ընտրվեց ՔՊ անդամ Գարիկ Սարգսյանը:

Իհարկե, հաղթանակը մնում է հաղթանակ, սակայն 317 համայնքում անցնող ընտրություններում առաջինը լինել միայն մեկ գյուղում և այդչափ ուրախանալ, այդքան էլ լուրջ չէ:

Փաստացի, ՔՊ-ի գրեթե ողջ ղեկավար կազմը գտնվում էր Նոր Կյանք գյուղում, որպեսզի կարողանան հաղթանակի հասնել: Փաշինյանը, իրոք, մտահոգվելու լուրջ տեղիք ունի: Խորհրդարանական ընտրություններն անցնում են մոտ երկու հազար տեղամասերում, ինչը խոսում է այն մասին, որ մեկ գյուղում հաղթանակ գրանցելը խորհրդարանական ընտրություններում հաջողության երաշխիք լինել չի կարող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել