Image result for Կարեն ԿարապետյանԿարևորը գաղջը պահպանեն

ԱԺ ճեպազրույցների գլխավոր թեման Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու հարցն էր: Ժառանգությունն ու ՀԱԿ-ը բնականաբար հայտարարեցին, որ ոչ մի սպասելիք չկա, արատավոր բարքերը կշարունակվեն և այլն:

Ըստ էության, այստեղ խնդիրը ոչ այդքան վարչապետի փոփոխությունն էր, որքան այն, որ նույն ՀԱԿ-ին ու Ժառանգությաննը ձեռնտու է Հայաստանում գաղջի տարածումը. դա նրանց միակ շանսն է ինչ-որ ձևով պահպանելու իրենց գոյությունը, թեկուզ մարգինալ:

Հայաստանում քաղաքական պայքարը ոչ թե հանուն ուժեղ Հայաստանի է, այլ հանուն գաղջ իշխանությունների, որովհետև ընդդիմությունը ոչ մի կերպ չի պայքարում իշխանությունը վերցնելու համար․ նրա հույսն այն է, որ ով էլ լինի, ինքն իր փոքրիկ գոյությունը պահպանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել