Image result for կարեն կարապետյանՆոր վարչապետն անհրաժեշտ «բագաժն» ունի

Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ երկրի վարչապետի պաշտոնում նշանակելով կառավարչի լավ իմիջ ձևավորած Կարեն Կարապետյանին:

Որքան էլ մամուլը փորձում է «լաքաներ» գտնել նոր վարչապետի վրա, իրականում Կարապետյանը հաջողված կարիերա է ունեցել և՛ պետական, և՛ մասնավոր սեկտորում, բիզնեսներն «ինտելեկտուալ» բնույթի են, ինչը չի կարող խանգարող հանգամանք լինել նրա նոր նշանակման համար:
Առհասարակ զարմանալի է, որ մեր երկրում որոշ մարդիկ փորձում են հարուստ լինելը որպես բացասական երևույթ ներկայացնել: Այստեղ էականն այն է, թե ինչպես, ինչ ճանապարհով է հարստացել, ունեցվածք ձևավորել յուրաքանչյուրը:

Կարեն Կարապետյանի հարցում կարծես գաղտնիքներ, փակ կողպեքներ չկան, այնպես որ իր փորձով, շրջապատով, «բագաժով» Կարապետյանն ունի այն ամենը, ինչ նրան անհրաժեշտ է լավ կառավարում իրականացնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել