Картинки по запросу ընտրություններԱռաջիկա ընտրությունները չեն կեղծվելու, և Հայաստանում ընդհանրապես ոչ մի ընտրություն չի կեղծվել։
Մարդիկ ամեն դեպքում հնարավորություն են ունեցել ընտրելու փողի և իրենց խղճի և ազատ կամարտահայտության միջև։ Որոշումը մեծամասնության կողմից ընտրվել է հօգուտ փողի կամ ծանոթի։
Ժողովուրդը բողոքելու տեղ ու պատճառ չունի, քանզի գրեթե միշտ ունեցել է այլընտրանք, սակայն կա՛մ ծախվել է, կա՛մ բավարար կերպով և քանակով չի սատարել այլընտրանքին։
Քաղաքական ուժերից և ոչ մեկ մեղավոր չէ․ բոլորն էլ ժողովրդի աչքի առաջ են եղել իրենց առաջարկներով, իսկ ընտրությունը եղել է ժողովրդինը։
Կաշառք վերցնել, լսել ծանոթին կամ բարեկամին, վախենալ աշխատանքից ազատվելուց, տանը նստած՝ քաղաքական ուժերից ինչ-որ բաներ պահանջել․ սա է պատկերը։
Այս ամենի առկայության դեպքում ընտրությունները կեղծելու անհրաժեշտությունը բացակայում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել