Картинки по запросу արցախՀողը պահելու թերևս երկու ձև կա՝ գումարով (Իսրայելի օրինակը) ու արյամբ (բազում օրինակներ):
Երրորդ տարբերակ աշխարհին հայտնի չէ: Ասել է թե՝ եթե առնվազն տասը միլիոնանոց հայությունը չուզի, տարածքային զիջում չի լինի: Նույնիսկ եթե Արցախը չուզի, չի լինի:
Հայտնի է՝ մի շարք պայմանագրերով հայկական պատմական շատ հողեր պետք է հիմա մերը լինեին, բայց չեն: Այսինքն՝ հողերի հանձնումը իրականում փաստաթղթերով չի արվում:
Հողերը հանձնվում են իբրև հետևանք արդեն հոգեբանական պարտության: Այնպես որ, ինչ ու ինչպիսի սկզբունքներ էլ լինեն, եթե նույնիսկ դրանք հօգուտ մեզ են, ապա այդ հողերը չենք ունենալու, թե եղածը պահել չկարողանանք:

Իսկ ազատ և անկախ Արցախը արդեն կայացած փաստ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել