Image result for քաղաքացիական պայմանագիր հանրահավաքՆիկոլը ՎԱՐՉԱՊԵՏ, իսկ <<Նավակ ճոճողը>>՝ Հայաստանի՝ Ծովագնացության առաջին  նախարար

Նիկոլենց՝ ամսի 10-ի հանրահավաքի թերևս միակ սպասված նորությունն այն էր (չհաշված, որ հանրահավաքին մասնակցում էր շուրջ 300-350 մարդ), որ իրենց կուսակցությունը Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու․ փաստորեն, Նիկոլի սիրտը վարչապետ է ուզում, թե չէ՝ ինստիտուցիոնալ-մինստիտուցիոնալ: Ախր, եթե մի շաբաթ առաջ հայտարարեին, կարող է Սերժ Ազատիչը բռներ ու Նիկոլին վարչապետ նշանակեր, չէ՞ որ, ըստ օդում կախված լուրերի՝ Նիկոլն իրենց «տղեն ա», «ախպերն ա», չնայած դեռ ժամանակ կա, ո՞վ գիտի․․․
Հ.Գ. Հա ու մի բան էլ․ վարչապետի հարցը լուծեցին Նիկոլենք ու անցան ստվերային կառավարության ձևավորմանը։ Հաշվի առնելով, թե ինչպիսի վառ անհատականություններ են ՔՊ կուսակցության անդամները, ապա կանխատեսելի է, որ, օրինակ, Սասուն Միքայելյանը կլինի պաշտպանության նախարար՝ «Զորավար» կոչումով, «նավակ ճոճողը» կլինի Հայաստանի Ծովագնացության առաջին  նախարարը, «քամի տատանողը»՝ Բնական արհավիրքների դեմ պայքարի նախարարն ու այսպես շարունակ....))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել