Картинки по запросу henri kesinjerՄիացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին մի անգամ հարցրել են.

- Ի՞նչ բան է մաքոքային դիվանագիտությունը:

– Դա հրեաների կողմից հաճախ կիրառվող ունիվերսալ մեթոդ է,- նշել է Քիսինջերը և հավելել․ –Բացատրեմ օրինակով:

Մաքոքային դիվանագիտությունն այն մեթոդն է, որի գործադրմամբ հնարավոր է Ռոքֆելլերի աղջկան ամուսնացնել, ասենք, սիբիրյան խուլ գյուղերից մեկում բնակվող հասարակ ռուս մուժիկի հետ:

- Ի՞նչ կերպ,- կտարակուսեք Դուք:

- Շատ հասարակ, – կպատասխանեմ ես` ներկայացնելով մեթոդի էությունը: Դա գլուխ բերելու համար ես կգնամ ռուսական նշածս խուլ գյուղը ու այնտեղ բնակվող հասարակ մի ռուս մուժիկի կհարցնեմ․

- Լսիր, կամուսնանա՞ս ամերիկաբնակ հրեուհու հետ:

- Շա՜տ շնորհակալ եմ, մերոնք էլ բո՜լ-բոլ են…,- ամենայն հավանականությամբ կպատասխանի նա:

- Համամիտ եմ, բայց իմ ասած հրեուհին միլիարդատիրոջ աղջիկ է,- կշարունակեմ ես:

- Հա՜, էդ լրիվ ուրիշ բան…,- կհետևեր պատասխանը:

Դասը վարում են հրեաները, Սոկրատեսը, Թալմուդն ու երկուսը ծխնելույզում…

Այդ ժամանակ բանկի կառավարիչների խորհրդակցությանը մասնակցելու պատրվակով ես կմեկնեի Շվեյցարիա: Խորհրդակցության մասնակիցերին դիմելով՝ ես կհարցնեի․

- Դուք կկամենայի՞ք, որ բանկի կառավարման խորհրդի նախագահ դառնար սիբիրյան գյուղերից եկած մի մուժիկ:

- Ֆու՜, բան գտաք ասելու, Աստված մի արասցե,- հաստատ կպատասխանեին նրանք:

– Իսկ եթե նա Ռոքֆելլերի փեսան լինե՞ր։

- Դա լրիվ ուրիշ բան,- միանշանակ կպատասխանեին նրանք: Այդ ժամանակ առանց վայրկյան իսկ հապաղելու ես կճանապարհվեի Ռոքֆելլերի տուն:

- Միստե՛ր Ռոքֆելլեր, Դուք կցանկանայի՞ք, որ Ձեր փեսան սիբիրյան գյուղերից եկած մի մուժիկ լիներ, -կհարցնեի ես:

– Խելագարվել եք, ինչ է։ Մեր ընտանիքում բոլորը ֆինանսիստներ են, դա անհնար է,- կհնչեր պատասխանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել