Image result for հալեպԸստ տարածվող տեղեկությունների՝ ամերիկյան օդուժը հրթիռակոծել է Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամի գաղտնի հավաքույթը Հալեպում: Կառույցի լիդերներից 5-ը սպանվել են:

Կարծես Հալեպում տեղի ունեցող ռազմգործողությունների մասով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համաձայնություն այնուամենայնիվ կա.
ամերիկացիները՝ Սիրիայում ներդրված իրենց հետախուզական ցանցի միջոցով ստացվող տեղեկությունների, օդուժի հարվածների և այլնի տեսքով, ռուսները՝ Հալեպ նահանգում վերջին օրերին առաջխաղացում ապահովող սիրիական բանակին տրվող աջակցության և այլնի միջոցով:

Վերոհիշյալից կարելի է ենթադրել, որ Հալեպի ճակատագիրը որոշ չափով որոշված է Մոսկվայում և Վաշինգտոնում (Հալեպ նահանգի հետ կապված դեռ վաղ է ասել), չնայած ենթադրվում է, որ անհամաձայնվողներ նույնպես կան ու կլինեն: Մնում է հուսալ, որ այն ի վնաս հալեպցիների ու հալեպահայերի չի լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել