«Չորրորդ Ինքնիշխանության» օրաթերթի այսօրվա համարում հրապարակվել է տեղեկատվություն, թե իբր պատգամավորներից մեկը հայտարարել է.

«Որ գնում են, արտասահմանում կրթություն են ստանում, հո հենց այնպես չէ: Ամենախոշոր համալսարանները հետախուզական կենտրոններ են, որոնք անգլիական և ամերիկյան հետախուզական ծառայությունների ազդեցության գոտում են»։

Հակված եմ չհավատալու թերթի հրապարակած տեղեկատվությանը, (դրա դեղին լինելու պատճառով), քանզի պատգամավորը դժվար թե չիմանար աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում ուսանելու համար պետության կողմից ֆինանսավորվող կրթական ծրագրերի մասին, ինչպիսին «Լույս» հիմնադրամինն է, որի կրթաթոշակառու եմ եղել ինքս։

Իսկ եթե իսկապես նման ձևակերպում եղել է, ապա ի՞նչ, նշանակում է՝ ով արտասահմանում սովորել է, ուրեմն լրտե՞ս է։ Սա, կարծում եմ, ամբողջովին կոնսպիրատիվ ժանրից է և վիրավորում է բոլոր այն երիտասարդներին, ովքեր արտասահմանյան հեղինակավոր բուհերում են ուսանել։ Կարծում եմ՝ պետք է արձագանքի նաև «Լույս» հիմնադրամը, որը շատ էական և կարևոր գործ է կատարում հայ երիտասարդների՝ որակյալ կրթություն ստանալու գործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել