Image result for ՃՈՈստիկանական համակարգում իմ համար ամենալավ աշխատող կառույցը ՃՈ-ն է: Իհարկե, «ամենալավ»-ը այս դեպքում չի նշանակում անթերի ու երկնքից իջաց հրեշտակներ, բայց ՃՈ-ից պետք է օրինակ վերցնեն ոստիկանության մյուս բոլոր ստորաբաժանումները:

Ամենակարևոր՝ ՃՈ աշխատակիցների զգալի մասը կարողանում է շփվել մարդկանց հետ։ Ինձ դեռ չի հանդիպել մի ավտոտեսուչ, որը մունաթով կամ այլ լկտի պահվածքով իրեն դրսևորի, ինչպես անում են որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ:

Հնարավոր է՝ ամենակոռումպացված ստորաբաժանումն է, հնարավոր է՝ շատ դեպքերում անիմաստ մեքենաներ են կանգնեցնում, ծուղակներ են սարքում, որպեսի գումար պոկեն, բայց, այդ ամենի հետ մեկտեղ, քաղաքացու հետ ամենանորմալ շփվող աշխատակիցներն են: Անգամ , եթե ներվայնացած մեքենայից իջնում ես, հաստատ փորձում են հանգստացնել, ոչ թե տղայավարի հետդ կռիվ են անում: Խոսքս, իհարկե, մեծ մասին է վերաբերվում․ կան նաև ուրիշ ստորաբաժանումներից խոնավություն քաշածներ:

Ոստիկանական համակարգը պետք է օրինակ վերցնի ՃՈ աշխատակիցներից: Վերջիվերջո, քիչ չեն դեպքերը, երբ ավտոտեսուչը ճանապարհին կանգնում և օգնում է վարորդին, անգամ խափանված մեքենան տանում է մինչև արհեստավորի մոտ կամ ժամերով կանգնում ու տեղում օգնում է մեքենան սարքել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել