բացել լրահոսը
03.09.2016  17:15

Աթոռին սերտաճած համայնքապետերի ճակատագիրը ՏԻՄ ընտրությունների հանգրվանին

Serop Garnikovich

Image result for ընտրություններՀայաստանի բազմաթիվ համյանքններում սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին սպասվում են ՏԻՄ ընտրությունները: Որոշ համանքներում առաջդրվել են մեկ կամ երկու թեկնածուներ, իսկ առանձին համայնքներում ընտրապայքարին մասնակցելու են բազմաթիվ թեկնածուներ:

Շատ են դեպքերը, երբ ընտրապայքարի են դուրս եկել նախկին, այսինքն` դեռևս գործող քաղաքապետերը և գյուղապետերը: Նրանց շարքերում թեկնածուներ կան, որոնք մեկ կամ ավելի անգամ վերընտրվել են և այս անգամ ևս կցանկանային պահել իրենց աթոռը, իսկ այն հարցը, թե ինչ են արել իրենց համայնքի խնդիրների լուծման համար, դեռևս մութ ու առանձին թեմա է, քանի որ նրանց պաշտոնավարման ընթացքում ավելի շատ իրենք են բարգավաճել, քան իրենց համայնքը:

Հետաքրքիր է` Այս կարգի համայնքապետերը ինչո՞ւ են ձգտում կպած մնալ աթոռին, երբ այդ համայնքների բնակիչների մոտ իրենց նկատմամբ դժգոհություն է կուտակվել: Թերևս ոչ բավարար աշխատանքի արդյունքում է, որ նրանք չկարողացան ստանալ իշխող քաղաքական ուժի աջակցությունն՝ իրենց թեկնածության առաջադրման հարցում: Որպես ասվածի վառ օրինակ կարելի է բերել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի թեկնածության չառաջադրումը:

Դժգոհությունները խորն են նաև Սևանի, Մասիսի, Արթիկի և այլ համայնքների գործող քաղաքապետերից: Ենթադրաբար, ՀՀԿ-ն փորձել է գործող քաղաքապետերին պաշտոնապես չաջակցելով հնարավորություն տալ այլ անձանց առաջադրվելու և հավասար պայմաններում մտնելու ընտրապայքարի մեջ: Ի վերջո այն քաղաքապետերը և գյուղապետերը, որոնք բավարար չափով չեն մտածել իրենց համայնքների մասին, չեն կարող արժանանալ բնակչության մեծամասնության վստահության քվեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 787 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝