Картинки по запросу բանավեճԱշխարհում՝ հիմնականում զարգացած երկրներում, ընդունված պրակտիկա է ընտրություններից առաջ թեկնածուների կամ կուսակցությունների միջև հրապարակային բանավեճերը։

Դրանք ընտրողներին ներկայանալու և սեփական ծրագրերը ներկայացնելու և մրցակիցների ծրագրերի հետ համեմատելու լավագույն ձևն է։

Հայաստանյան քաղաքական իրականության մեջ նման պրակտիկա չկա։ Երևի թե առաջին և վերջին նման դեպքը, 2003 թ-ի՝ Ռոբերտ Քոչարյան և Ստեփան Դեմրիճյան հեռուստաբանավեճն է եղել։

Բոլորը հայտարարում են, որ պատրաստ են բանավիճել, սակայն ոչ ոք չի գնում դրան։ Երևի թե թաքցնելու կամ վախենալու բան ունեն։

ՏԻՄ ընտրություններին նախորդող ժամանակահատվածում նման հեռուստաբանավեճերի կայացումը, թեկնածուների համար շատ ավ միջոց են համայնքային խնդիրների լուծման իրենց տեսլականը ներկայացնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել