Image result for արցախ բերձորԱմեն անգամ պետականության ձեռքբերումների ու կայացվածության մասին խոսելիս, հիշեք, թե ինչպես էին կայացած պետության կայացած ոստիկանները կայացած հանցագործների հետ Բերձորում ազատամարտիկների ու շարժման ակտիվիստների ծեծում, իսկ կայացած պետության կայացած փոխվարչապետը ասում էր, որ ինքը ամեն ինչ կաներ, որպեսզի ծեծի կադրերը չհայտնվեին համացանցում:

Հիշեք նաև, թե ինչպես էին կայացած պետության հրապարակում օրը ցերեկով պատգամավոր առևանգում ու ծեծում, իսկ երկու ամիս հետո կայացած պետության կայացած դատախազությունը գործը վերավորակավորում էր, որպեսզի կայացած խորհրդարանը կարողանա կայացած պատգամավոր ծեծողներին միաձայն որոշումով համաներման ենթարկել:

Հիշեք նաև, թե ինչպես է կայացած երկրի կայացած նախագահը, ով վերոնշյալ ազատամարտիկներին 2 տարի առաջ ասել էր. «Այո, սա մեր զոնան է», ցանկանում սահմանադրությունը փոխել, որպեսզի անորոշ ժամանակով պահպանի իշանությունը ու էլ ավելի կայացնի պետականությունը:

Այս ամենը հիշելուց հետո կարող եք հանգիստ խղճով ձեր պաթոսախառն ստատուսները գրել:

Հ.Գ. Պետք չէ հիշեցնել, գիտեմ, որ CAR U NAXAND եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել