Image result for «Նոր Հայաստան»Ընտրազանգված, համակիրներ կամ հետևորդներ ներգրավելու և ավելացնելու նպատակով ցանկացած քաղաքական ուժ պետք է ներկայանա հստակ ծրագրերով, ակնկալիքներով և տեղ-տեղ խոստումներով:

Հայաստանի քաղաքական դաշտում, մասնավորապես ընդդիմադիր բևեռում առկա են բազմաթիվ քաղաքական ուժեր, ինչը ենթադրում է նաև ներքին մրցակցություն:

Անդրադառնանք «Նոր Հայաստան» քաղաքական միավորմանը, որը տևական ժամանակ է, ինչ խոսում է վստահության կառավարության ձևավորման, իշխանափոխության և քաղաքական ճապարհային քարտեզի ձևավորման մասին: Տրված խոստումների համաձայն, շատ շուտով դրանք պետք է ներկայացվեին հանրությանը: Անցել է տևական ժամանակ, սակայն ելույթները բովանդակային առումով մնում են նույնը և փաստացի ամեն անգամ խոսվում է վերը նշված պահանջների իրականացման նպատակայնության մասին, սակայն որևէ գործնական քայլով կամ առաջարկով քաղաքական ուժի անդամներից և ոչ մեկ չի ներկայացել:

Ստեղծված իրավիճակը պարզեցվեց Անդրեաս Ղուկասյանի բաց նամակի շնորհիվ, որտեղ վերջինս հորդորում էր կյանքի կոչել ժողովրդի վստահության կառավարություն և արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը: Այդ նամակի վերաբերյալ կարծիք հայտնեց Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ վաղ է խոսել վստահության կառավարության մասին:

Հիշեցնեմ, որ «Նոր Հայաստան»-ի ելույթների համաձայն հենց վստահության կառավարությունը պետք է դառնար իշխանափոխության պահանջող կառույցը: Այստեղ հարց է առաջանում, եթե Ենիգոմշյանը նշում է, որ վաղ է մտածել այդ կառույցի մասին, ապա արդյոք դա չի՞ նշանակում այն, որ իշխանափոխության ճանապարհային քարտեզ ուղակի չկա, իսկ սեպտեմբերին սպասվելիք համազգային համաժողովը, որի ընթացքում էլ պետք է ներկայացվեր քարտեզը, դառնում է ուղակի հանրությանը հավաքելու հերթական փորձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել