Картинки по запросу սեպտեմբերի 1Հայ երիտասարդներին, որոնք ևս գտնվում են համաշխարհային քաղաքակրթության ուղեծրի մեջ, անհրաժեշտ է որակյալ կրթություն։
Ցանկացած երկրի հիմքը հզոր է, երբ այն հզոր է մտավոր ներուժով և զորեղ է ֆիզիկապես. կրթությունը ապահովում է մեր հոգևոր արժեքները, իսկ բանակը` մեր ազգի ֆիզիկական գոյությունը:

Քանի որ մեր երկիրը չունի բնական ռեսուրսներ, երկրի հզորության հիմքը պետք է դառնա կրթված ու գրագետ մարդը, որի ձևավորման հնարավորությունը տալիս է ժամանակակից պահանջներին համապատասխանող դպրոցներ, բուհեր:

Իսկ ի՞նչ է նշանակում ժամանակակից պահանջներին համապատասխանող դպրոց և բուհ: Դա նախ և առաջ համակարգված ուսուցումն է, որտեղ չկան արտոնյալ աշակերտներ, ուսանողներ և առարկաներ:
Ժամանակակից կրթության կարևոր բաղադրիչներ պետք է լինեն լեզուների և համակարգչային հմտությունների ուսուցումը, որը թույլ կտա ապագա քաղաքացուն շփվել համաշխարհային մշակույթի նվաճումների հետ և կարողանալ ստանալ համապատասխան տեղեկատվություն:

Ժամանակակից կրթության այլ կարևոր բաղադրիչներ պետք է հանդիսանան համապատասխան որակավորմամբ դասավանդողները, սովորողների ընտանիքների ակտիվ մասնակցությունը կրթական գործընթացին, սովորողների առողջության վատացումը բացառող պայմանների առկայությունը, ուսուցման տարբեր ձևերի` դասախոսությունների, գործնական պարապմունքների, խաղերի, մտավոր խնդիրների առաջադրման և այլ մեթոդների կիրառումը:

Դպրոցում նշված բաղադրիչները պետք է հանդես գան միաժամանակ, լինեն ներդաշնակ և գործեն նպատակամղված, որի արդյունքում կունենանք բազմակողմանի զարգացած, մասնագիտական տեսանկյունից կողմնորոշված շրջանավարտ` պատրաստ կյանքի ընթացքում ճիշտ որոշումներ կայացնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել