Image result for անդրիաս«Քաղաքական շիզոֆրենիա» թե տեղեկատվության պակաս

Ընդդիմադիր հարթակից մղվող պայքարը հաճախ իր մեջ ներառում է պաթետիկ հայտարարություններ, որոնց վերջնական նպատակը հանրության լայն շերտերի համախմբումն է փողոցային կամ նախընտրական այլ տիպի պայքարում:

Սակայն երբեմն լինում են պահեր, երբ ելույթ ունեցողները կորցնում են իրականության զգացումը և հանդես են գալիս ոչ ադեկվատ հայտարարություններով: Բժշկության մեջ այն անվանում են շիզոֆրենիա, որը կարելի է կիրառել նաև քաղաքական դաշտում:

Օրերս «Նոր Հայաստանի» անդամ, կալանավորված Անդրիաս Ղուկասյանը նամակով դիմել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին՝ կոչ անելով կյանքի կոչել արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը և վստահություն հայտնել, որ սեպտեմբերի երկուսին Ազատության հրապարակում սպասվող հանրահավաքը լայն արձագանք կգտնի ժողովրդի կողմից:

Անդրիասը այն քաղաքական գործիչներից է, ով երբեք աչքի չի ընկել ադեկվատությամբ, ինչը արտահայտվել է իրականությունից հեռու իր ելույթներով: Ստեղծված իրավիճակում կարելի է բազմաթիվ արդարացումներ փնտրել Անդրիասի համար: Մի կողմից մեկուսարանը կարող է իր ազդեցությունն ունենալ Անդրիասի ոչ ադեկվատ հայտարարությունների վրա, մյուս կողմից էլ, հնարավոր է որ նա ունի տեղեկատվության պակաս, և մտածում է որ հուլիսյան ցույցերը շարունակվում են և պետք է հնարավորինս համախմբել ցուցարարներին: Միևնույն է՝ արդյունքն այն է, որ Անդրիասը կտրվել է իրականությունից:

Մինչդեռ նրան պետք է տեղեկացրած լինեին, որ ցույցերի ալիքը վաղուց մարել է, չկա ոչ մի մոբիլիզացիա, իսկ վերջին մի քանի հավաքներին մարդկանց թիվը չէր անցնում մի քանի տասնյակը: Հավանաբար այդ էր պատճառը, որ իր թիմակիցները ստիպված համերգներով էին մարդկանց «բերում» Ազատության հրապարակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել