«Fiap» միջազգային լուսանկարչական միությունը լուսանկարիչների միջազգային մրցութային նոր ծրագիր է հայտարարել՝ «Freedom/Ազատություն», որն անցկացվելու է Արամ Խաչատրյանի անվան երաժշտական փառատոնի հետ միասին՝ ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ: «Fiap» պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում լուսանկարիչ Վիգեն Մնոյանի «Օբյեկտիվ» ՀԿ-ն է:

Որպես մրցույթի կազմակերպիչ և ժյուրիիի անդամ՝ Վիգեն Մնոյանը BlogNews-ի հետ զրույցում հայտնեց, որ մրցույթին կարող է մասնակցել յուրաքանչյուր լուսանկարիչ՝ լինի սկսնակ, թե պրոֆեսիոնալ։ «Ժյուրին չի իմանալու, թե որ երկրից են լուսանկարները և ովքեր են հեղինակները: Ժյուրիի կազմում ընդգրկված են մասնագետներ Հայաստանից, Չեխիայից և Ուկրաինայից»,- ասաց լուսանկարիչն ու հավելեց, որ փառատոնի խորագիրը՝ «Ազատություն», պատահական չէ.  լուսանկարիչներին հանրավորություն է տրվում ազատ ընտրել լուսանկարի թեման:

Մրցույթն անցկացվելու է Հայաստանում, մասնացությունը վճարովի է, այն սկսվում է 20 եվրոյից, սակայն Վիգենի խոսքով՝ հայաստանցի մասնակիցների համար գործում է 50% զեղչ: «Այսպիսի մրցույթները առաջին հերթին հեղինակություն են բերում լուսանկարիչներին: Համապատասխան բալեր հավաքելու դեպքում նրանք հնարավորություն ունեն ստանալու նաև միջազգային որակավորում: Միջազգային հարթակներում սա լուսանկարչի պրոֆեսիոնալ լինելու երաշխիքներից մեկն է: Կհրապարակվի նաև կատալոգ, որտեղ կզետեղվեն լավագույն աշխատանքները՝ անկախ նրանից՝ դրանք միրացանակակիր են, թե ոչ»,- նշեց լուսանկարիչը: Միջոցառումները կկայանան սեպտեմբերի վերջին: Լուսանկարիչներն իրենց աշխատանքները կարող են ուղարկել մինչև սեպտեմբերի 4-ը:

Վիգենի փոխանցմամբ՝ ունեն նաև «Street photo/փողոցային լուսանկարչութուն» կոչվող մրցութային ծրագիր, որին ներկայացված լավագույն աշխատանքները կցուցադրվեն «Էրեբունի-Երևանի» օրերին Երևանի պուրակներից մեկում կազմակերպելիք ցուցահանդեսին:

Այլ մանրամասների համար կարող եք այցելել հետևյալ հղումով:

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել