Image result for Ոռոգելի տարածքՈռոգելի տարածքի ընդլայնում (100 հա) Գոռավանում

Գյուղատնտեսության զարգացմանն ուղված քայլերից մեկը կարելի է համարել ոռոգելի տարածքների ընդլայնումը: Այնպես չէ, որ սրանով բոլոր հարցերը լուծվում են, բայց ակնհայտ է, որ կարևորագույն հիմնասյուներից մեկը ոլորտի հենց ոռոգման գործընթացի արդյունավետ կազմակերպումն է:

Սպասվում է, որ Գոռավան համայնքում շահագործման կհանձնվի վերակառուցված ոռոգման ներտնտեսային ցանցը:
Ծրագիրը ունի երկար տարիների պատմություն: Ժամանակին այն չէր կառուցվել տեղանքում առկա անհամապատասխան թեքության համար: Առկա էին նաև մի շարք այլ խնդիրներ:
Այժմ դրա կարիքը իրեն զգացնել է տալիս: Այդ է պատճառը, որ համայնքի շուրջ 2900 բնակիչներ բարձրացրել էին այդ հարցը:
Խնդրի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ խողովակաշարի պատշաճ գործարկումն ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել առկա շինարարական խախտումները, ինչպես նաև՝ 400 մմ­անոց խողովակաշարի շուրջ 200 գծ.մ. հատվածը փոխարինել 600 մմ­անոց խողովակաշարով:

Պետության աջակցությամբ այսօր արդեն խնդիրը լուծվել է. անհրաժեշտ 200 գծ.մ.­ի փոխարեն 600 մմ­ անոց երկաթբետոնյա կիսախողովակներով փոխարինվել է շուրջ 265 գծ.մ. հատված, ինչը թույլ կտա ոռոգման աշխատանքներն իրականացնել պատշաճ կերպով:

Կատարված աշխատանքի արդյունքում Գոռավան համայնքի տնամերձ հողերի շուրջ 100 հա հատված այսուհետ ոռոգելի կդառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել