Ուրեմն այսպես, Վանաձորում Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ դպրոցներում դասերի խաթարման փաստը հերքողները էշի քուռակներ են և գլուխները պինդ-պինդ պատով էլ են տվել, քարով էլ են տվել, գետնով էլ են տվել... Թուրքի մայլում քյանդրբազ խաղացողներին էլ զգուշացնում եմ... ընտրակաշառքների գործընթացը դադարեցրեք... վատ է լինելու... Իսկ ոստիկանությանը, դատախազությանը, ազգային անվտանգության ծառայությանը պաշտոնապես և հրապարակավ հայտնում եմ՝ Վանաձոր քաղաքում ընտրակաշառքների բաժանման մասին արդեն ահազանգեր կան, և հիմնավոր կասկածներ ունեմ դրանց իրականացման վերաբերյալ... Եթե գոնե մեկ փաստ չարձանագրեցիք, կա՛մ Դուք եք անմիջապես հովանավորողը, կա՛մ Դուք կանխամտածված անգործության եք մատնված, կա՛մ Դուք բավարար կարողություն չունեք ընտրակաշառքների դեմը առնելու, և հետևաբար չեք համապատասխանում Ձեր պաշտոնին... Եթե հույսներդ դրել եք, թե քաղաքացիները պետք է ահազանգեն, ապա դա որակում եմ հենց ընտրակաշառքների դեմ Ձեր պայքարելու կամքի բացակայության ապացույցը... Շաատ էլ լավ օերատիվ-հետախուզական կարողություններ ցուցաբերում եք հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու ժամանակ...առանց որևէ մեկի բացահայտ դիմումի կամ հայտնելու... Գիշեր-ցերեկ փնտրում եք և գտնում եք... Սկսեք ընտրակաշառքների փաստերի հայտնաբերման և ընտրակաշառքների դեմ պայքարի «ԿՈԼՑՈ» օպերացիա... որպեսզի էշի քուռակները չզռռան...ավել-պակաս..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել