Օսկանյան vs Բաղդասարյան

Խորհրդարանական կառավարման անցումը իրենից ենթադրում է մի շարք փոփոխություններ: Դրանցից մեկը կուսակցությունների դերի բարձրացումն է պետության կառավարման գործընթացում: Վերջին մեկ տարվա ընթացքում ընդանում է կուսակցաշինության ակտիվ գործընթաց, ինչի հետևանքով բացվում են նոր քաղաքական կառույցներ: Նախ նորովի փորձեց ներկայանալ Օրինաց երկիր կուսակցությունը՝ դառնալով «Հայկական վերածնունդ». այնուհետև նոր կուսակցություն բացեց Վարդան Օսկանյանը՝ ներկայացնելով այն հանրությանը որպես «Համախմբում»:

Ընտրությունները մոտենում են, իսկ քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են մտնել ԱԺ՝ շատանում: Այս պարագայում նորաստեղծ կուսակցությունների համար շատ դժվար է մրցակցել փորձառու քաղաքական ուժերի հետ և այդ պատճառով նրանցից ոմանք միավորվում են և փորձում միասին ստանալ մի քանի մանդաթ:

ԶԼՄ-ներում տարածված տեղեկության համաձայն Վարդան Օսկանյանը քաղաքական սիրախաղի մեջ է մտել Արթուր Բաղդասարյանի հետ և փորձում է բանակցությունների արդյունքում իր հետ ձևավորել միասնական թիմ, որը խորհրդարանական ընտրություններին կառաջադրի մեկ ամբողջական ցուցակ:

Բաղդասարյանին սիրաշահելու համար «Համախմբում» կուսակցությունը Գյումրիում չի պատրաստվում ավագանու անդամների թեկնածուների սեփական ցուցակն առաջադրել և փորձելու է իր աջակցությունը ցուցաբերել ՀՎԾ-ին:

Տարածված տեղեկության համաձայն ընդհատակյա բանակցությունները շարունակվում են: Սպասենք դրանց վերջնական արդյունքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել