Tert.am-ը գրում է.

Ըստ միջազգային բիզնես-խորհրդատու, Մեծ Բրիտանիայի Ֆինանսական ակտիվների ընկերության վաճառքի մենեջեր Ջեյսոն Ուայթի՝ Հայաստանը գովազդի և մարքեթինգի կարիք ունի: Tert.am-ի հետ զրույցում նա պարզաբանեց. «Հայաստանը կարող է տնտեսական հաջողություններ գրանցել, եթե լրջորեն զբաղվի զբոսաշրջության զարգացմամբ»:

Միջազգային բիզնես-խորհրդատուն ասում է, որ Հայաստանում եղած զբոսաշրջիկներն իր հետ զրուցելիս շատ ջերմ վերաբերմունք են արտահայտել Հայաստանի, Երևանի նկատմամբ:

 «Դա մի բան է, որ հայերը պետք է փորձեն օգտագործել»,-համոզված է Ուայթը, ով արդեն մեկ տարի է՝ բնակվում է Հայաստանում։ Այստեղ է անձնական պատճառներով՝ ամուսնացել է հայուհու հետ, սակայն հասցրել է նաև ուսումնասիրել այստեղի բիզնես միջավայրը, բիզնես հիմնել, նաև հայաստանյան բիզնես հնարավորությունները գործնական այցերի ժամանակ այլ երկրներում ներկայացնել:

«Ես իսկապես չեմ կարող չշեշտադրել  կառավարության կողմից երկրի մարքեթինգի և գովազդի համար ներդրումային ֆոնդերի կարևորությունը: Զբոսաշրջությունն իսկապես կարող է բարձրացնել երկրի տնտեսական աճը՝ նպաստելով նոր սերնդի համար աշխատատեղերի ստեղծմանը և գումարի ավելացմանը, որը երկիր կմտնի  զբոսաշրջիկների գնած ապրանքներով և ծառայություններով: Ասածս հեծանիվ հայտնագործել չէ: Բայց Հայաստանի անցած և ներկայիս իշխանությունների համար այդպես է, կարծես թե»,- ասաց բրիտանացի բիզնես խորհրդատուն:

Անդրադառնալով Հայաստանում զբոսաշրջության ոլորտում ծառայությունների գներին՝ Ջեյսոն Ուայթն ասաց․«Շատ զբոսաշրջիկներ չէին ասի,  որ Հայաստանը թանկ երկիր է, գներն այստեղ նրանց համար շատ ավելի էժան են, քան առավել հայտնի վայրերում: Բայց ես հասկանում եմ, որ հայերի համար, որոնք նույնպես ցանկանում են հանգստանալ այստեղ, գները, ցածր աշխատավարձի պատճառով, կարող են շատ բարձր լինել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել