Աստիճանաբար պարզ է դառնում, որ «Սասնա ծռեր»-ի ու իրենց աջակցողների քաղաքական օրակարգը սպառվել է: Իրականում էն ամեն ինչը, խնդիրները, պահանջները որ դրվում էին նախապես, կարծես հօդս են ցնդել: Ու էտ թևի ակտիվ մասսային, ներառյալ Սանասարյան Դավիթին խոսելու առիթ է տալիս միայն Արայիկ Խանդոյանի՝ Ծաղկահովիտում առաջադրվելու թեման: Եթե լրատվական դաշտից հանենք քաղաքական հայտարարությունների այս առիթը, «Սասնա ծռեր»-ը քաղաքական քննարկման որևէ այլ առաջարկ չունեն: Սա՝ որպես փաստ:

Այսինքն՝ էտ ամբողջ ռազմական գործողությունից ու առաջադրված նախագահի հրաժարականի պահանջի ու այլ ամպագոռգոռ թեմաներից մնացել է մի համայնքապետի ընտրության թեմա: Արդյո՞ք սա ցույց չի տալիս նախապես արվող գործողությունների հետևում առկա քաղաքական դատարկությունը:

«Արայիկ Խանդոյանը երբեք չի երազել գյուղապետ դառնալու մասին, սա տատիկական ապտակ է, ցույց ենք տալիս, որ ահաբեկիչներ չենք, այլ հեղինակություն ենք վայելում»,- այսօր հայտարարել է Դ. Սանասարյանը:

Լավ, եթե հեղինակություն էիք վայելում, պարտադի՞ր էր քրեորեն պատժելի արարք, հանցագործություն կատարելը, պարտադի՞ր էին այդ զոհերն ու վիրավորները: Պետք է հասկանալ, որ հողինակություն ունենալը թույլ չի տալիս դիմել անօրինական քայլերի: Ու մյուս կողմից, հեղինակություն ունենալը չի ազատում քրեական պատասխանատվությունից: Ոչ ոք էլ չի կասկածում Արայիկ Խանդոյանի՝ ռազմի դաշտում ունեցած ներդրման ու ունեցած հեղինակության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել