Կարգալույծ հոգևորականի կաթողիկոսին ուղղված բաց նամակը կարդալիս, ցավոք չտեսա մի կետ, մի հնչեցված մեղադրանք, որն իրականությանը չհամապատասխանի։
Իրականում այսօր մի շարք պնակալեզներ շատ են խոսում այն մասին , որ մեր հասարակության մեջ Հայ առաքելական եկեղեցու դերն ու համբավը նպատակաուղղված նսեմացվում է, և որ մարդիկ, որոնք համարձակվում են քննադատել հայ եկեղեցիկ ազգի դավաճաններ են, քանի որ փորձում են թուլացնել այն հիմնասյուներից մեկը, որի վրա խարսխվում է հայոց պետականությունը։
Հարգելիներս, այո եկեղեցու դերը նսեմացված է և այն վարկաբերկված է, բայց ոչ թե ֆեյսբուքյան մի քանի ստատուսագիրներից, կամ կարգալույծ եղած հոգևորականների բաց նամակներից, այլ հենց այդ համակարգը պատած անառողջ մթնոլորտից։
Այսօր հայ առաքելական եկեղեցին, ինչպես և մեր պետականության մյուս բոլոր կարևոր ինստիտուտները խորը ճգնաժամի մեջ են, բայց հատկապես առաջինը իրավունք չուներ հայտնվելու այս ճգնաժամի մեջ, քանի որ սա հոգևոր կառույց է, հոգևոր, ընկերներ, բայց սպասարկման ոլորտի որևէ օբյեկտից իր գործառույթներով չի տարբերվում, այն հասարակության համար ոչ այլ ինչ է քան այսպես կոչված «հոգևոր» թանկ ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտ։
Բայց սա էլ մի կողմ, այս սքեմ ու խաչ կրող, իրենց դեմքին իմաստունի և մարդասերի հայացք հաղորդողները, փոխանակ քաղաքական ճգնաժամի այս պայմաններում առողջ միջնորդի դեր ստանձնեին հասարակության և ժողովրդին թալանող իշխանության միջև, իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված հարստություն են դիզում այն թերսնված մանուկների հաշվին, որոնք կազմում են մեր հասարակության երեխաների ուշադրություն 20 տոկոսը, և որոնց ատամոքսները լիքը հոգևորականները աղքատություն են քարոզում, քանի որ աղքատներինն է երկնքի արքայությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել