1472414367-(1)ԱՄՆ պատվիրակությունը օգոստոսի 22-ին կմեկնի Թուրքիա՝ իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնման Անկարայի պահանջները քննարկելու նպատակով, հայտնում է Hurriyet-ը:

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում կլինեն արդարադատության նախարարության երեք ներկայացուցիչ և պետդեպարտամենտի մեկ ներկայացուցիչ, օգոստոսի 23-ին և 24-ին հանդիպում կունենա թուրք պաշտոնյաների հետ: Սպասվում է, որ այցի ընթացքում կքննարկվեն Թուրքիայում հեղաշրջման փորձի և Գյուլենի արտահանձնման հետ կապված հարցեր:

Ինչպես նշում է պարբերականը, Թուրքիայի արդարադատության նախարարը ԱՄՆ ներկայացուցիչներին կհանձնի փաստաթղթեր, որոնք պահանջում են Գյուլենի արտահանձնումը և պարունակում Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին Գյուլենի ուղղակի ներգրավվածության ապացույցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել