‎2013թ. ՀՀ նախագահական ընտրությունները, իրենց բոլոր լավ ու վատ կողմերով առանձնանում են նախորդ ընտրություններից:
Եթե մինչև այս բոլոր թեկնածուների բուն նպատակը եղել է իշխանության գալը, և դրանից էլ բխում է, որ հիմնականում իրենց քաղաքական պայքարը պետք է ընթանա գործող իշխանության դեմ (խոսքս քաղաքական պայքարի մասին է), ապա հիմա մի փոքր այլ է: Թեկնածուները կա՛մ պետք է առանձին-առանձին պայքարեն, կա՛մ էլ պետք է ստեղծվի ընդհանուր ճակատ, որը կընդգրկի իր մեջ գոնե թեկնածուների մեծամասնությանը և կունենա միասնական թեկնածու:
Սակայն այս անգամ, ինչպես տեսնում ենք, պատկերը այլ է` գործող իշխանության քաղաքական կուրսը քննադատելու և փոխարենը իրենց` ավելի լավը առաջարկելու փոխարեն, մեր թեկնածուներից շատերը զբաղված են մեկը մյուսին «փչացնելու», մեկը մյուսի վրա «ցեխ» շպրտելու գործով:
Հ.Գ. Հարգելի թեկնածուներ, ձեր մրցակիցը գործող իշխանությունն է, այլ ոչ թե դուք ինքներդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել