Քաղաքական կառույցներից շատերը մեծ թափով պատրաստվում են առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Կան կուսակցություններ, սակայն, որ մինչև այս պահը դեռ չեն կողմնորոշվում՝ մասնակցել ի վերջո ընտրություններին, թե ոչ:

Ժառանգություն կուսակցությունը տարակուսանքի մեջ է: Ամենահետաքրքիրը, սակաjն վերջիններիս հակասական հայտարարություններն են: Երեկ Ժառանգությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ չի մասնակցելու ՏԻՄ ընտրություններին: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այս թեմայով լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանն ազատ արձակվեն , հնարավոր է վերանայեն իրենց որոշումը՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերաբերյալ:

Պարոնայք մի հատ կողմնորոշվեք, մեկդ ասում է մասնակցելու ենք, մյուսն ասում է չենք մասնակցելու: Մտավախություն ունեմ, որ Ժառանգությունը չի հասցնի պայքարի մեջ մտնել, որովհետև այս տեմպերով 2020 թվականին նոր ընդհանուր հայտարարի կգան:
Այնպիսի տպավորություն է, կարծես իշխանություններին «ինադ են ընկել» ու բոյկոտում են ՏԻՄ ընտրությունները:

Մյուս կողմից էլ ստացվում է, որ եթե կուսակցության 2 անդամ անազատության մեջ են ու չեն կարող զբաղվել կուսակցական գործերով, ուրեմն ամբողջ քաղաքական ծրագիրը տապալվու՞մ է: Այս արտահայտությունով միայն հաստատում եք, որ Ժառանգությունը քայքայված կառույց է:
Կարող է վաղը մյուս օրն էլ հայտարարեք, որ ՏԻՄ ընտրություններին կմասնակցեք այն դեպքում, եթե Հայաստանը դառնա նավթ արտահանող երկիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել