Ընդհանրապես բարոյալքված և հուսահատության մեջ գտնվող հասարակություններում փոփոխության յուրաքանչյուր տապալված փորձ էլ ավելի է խորացնում նույն այդ հասարակութան շրջանում առկա դեպրիվացիան: Հասարակության մեջ ավելի են արմատավորվում «իրենից ոչինչ կախված չլինելու» և «մեկա բան չի փոխվի» կարծիքները: Դա իր հերթին ավելի է նպաստում հասարակության դիմադրողականության նվազմանը և վերջնականապես ամորֆ զանգվածի վերածվելուն: Պատմականորեն Նացիստական համակենտրոնացման ճամբարներում մարդկանց վերածում էին դասական «կենսաբանական զանգվածի»: Դախաույի և Բուխենվալդի նախկին կալանավոր Վիկտոր Ֆրանկլը նշում էր, որ ճամբարներում միշտ շշուկներ էին, տարածվում սպասվող գլոբալ փոփոխությունների, պայմանների լավացման, կամ կալանավորների վաղաժամ ազատման մասին: Կալանավորները ճամբարում տիրող ծանր հոգեբանական ճնշումից դուրս գալու համար հավատում էին այդ շշուկներին երևակայությունների և երազների աշխարհ տեղափոխվելով: Կալանավորները անընդհատ ընկնում էին երազանքների գիրկը և հետզհետե կորցնում էին իրականության հետ կապը: Այս խոսակցությունները իսկական երազներ էին իրականության մեջ: Այնուհետև Վիկտոր Ֆրանկլը հիշում էր, որ կալանավորներից մեկը պատմել է իր երազի մասին, որտեղ նա տեսել էր ինչ-որ մեկին, ով ասել էր, թե մարտի 30-ին իրեն ազատ են արձակելու և երբ եկավ մարտի 31-ը և կալանավորին ազատ չարձակեցին նա հուսահատությունից մահացավ: Ամեն այդպիսի հուսախաբությունից հետո կալանավայրերում բարձրանում էր նոր հուսահատությունների և մահերի ալիք....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել