Tert.am-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Սանկտ  Պետերբուրգի  պետական  համալսարանի շրջանավարտների ակումբի հայաստանյան մասնաճյուղի անդամներին: 

Ինչպես հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարն իր խոսքում ընդգծել է, որ  միջպետական համաձայնագրերի շրջանակում ձևավորված կրթական համագործակցությունն արդեն տալիս է շոշափելի արդյունքներ:

Նա միաժամանակ կարևորել է արտասահմանյան բուհերում կրթություն ստացած  հայաստանցի ուսանողների պատրաստակամությունը հայրենիք վերադառնալու և ստացած գիտելիքները հանրապետության տնտեսական և հասարակական ոլորտներում  ներդնելու գործում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել