Մեկ հեկտարից 4 տոննա բերք

Գեղարքունիքում սկսվել է հացահատիկի բերքահավաքը: Տեղի բնակչության արձագանքից ելնելով, կարելի է ասել, որ այս տարին աննադախեպ է բերքի առատությամբ:

Վարդաձոր գյուղում հնձված արտերի մեկ հեկտարից ստացվում է 35-40 ցենտներ գարի և ցորեն: Բարձր բերքատվությունը առկա է նաև Վարդենիկ և Գանձակ գյուղերում: Վերջինիս ցորենի և գարու արտերը կազմում են 750 հեկտար:

Փոքր Մասրիկում ևս մարդիկ գոհ են ստացված բերքից: Հեկտարից միջինը ստացվում է 2 տոննա գարի, 2,5-3 տոննա ցորեն: Արտեր էլ կան, որ մոտենում են 4 տոննայի սահմանին: Այստեղ հողերի օգտագործումը հասել է առավելագույն մակարդակի: Այլ կերպ ասած՝ անմշակ տարածք չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել