Tert.am–ը գրում է.

Լիբիայի իշխանությունները իտալական իրավապահ մարմիններին հայտնել են Միլանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների մասին, հայտնում է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով իտալական ԶԼՄ-ներին։

Իտալիայում խմբավորման ճյուղի մասին տվյալները եղել են Սիրտ քաղաքում գրոհայինների գրասենյակի գրավումից հետո Լիբիայի իշխանությունների տրամադրության տակ հայտնված փաստաթղթերում։

Փաստաթղթերի համաձայն՝ Միլանում ԻՊ-ի աջակիցները կապ են պահպանում Աբու Նասիմի հետ։ Ծագումով Թունիսից գրոհայինը երկար ժամանակ ապրել է Իտալիայում, իսկ այնուհետև հանդես եկել ահաբեկիչների կողմից Աֆղանստանում և Սիրիայում։ Այժմ Նասիմը Լիբիայում ԻՊ-ի ջոկատների հրամանատարներից մեկն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել