Tert.am-ը գրում է.


Քաղցկեղը շատ բարդ հիվանդություն է, սակայն պետք է հասկանալ, որ քաղցկեղն իրականում քաղցկեղային բջիջների արագ ընդլայնումն է: Այս հիվանդությունը թուլացնում է իմունային համակարգը  և բարձարցնում տոքսինների մակարդակն արյան մեջ:
 

Ինչպես գրում է makeyourlifehealthier.com-ը` ուշադրություն դարձնելով տարբեր հետազոտությունների` կարելի է հասկանալ, որ կան հարյուրավոր հայտնի և արդյունավետ դեղամիջոցներ այս հիվանդության դեմ: Պարբերականն այս հոդվածում ներկայացրել է դրանցից մի քանիսը, որոնք շատ ավելի մատչելի և պարզ են, քան դեղերը:
 

Կերակրի սոդա


Խառնելով 1 թեյի գդալ սննդի սոդան կիտրոնի հյութի հետ 250 մլ ջրում և օրական մի քանի անգամ այն ըմպելով՝ կարելի է նվազեցնել օրգանիզմի թթվայնությունը: Շատ կարևոր է, որ օրգանիզմի թթվայնությունը ցածր լինի, քանի որ քաղցկեղի բջիջների զարգացման համար թթվային միջավայր է անհրաժեշտ:
 

Sanguinarin Canadensis
Կանադական այս խոտաբույսը պարունակում է անհրաժեշտ ալկալոիդ, որը սպանում է քաղցկեղի բջիջները` չվնասելով առողջ բջիջները: Այն  օգտագործվում  է հիմնականում մաշկի քաղցկեղի ժամանակ:
 

Inonotus obliquus («Չագա» սունկ)
«Չագա» սունկը անցյալ տարիներին բազմաթիվ հետազոտությունների առարկա է եղել դրա բուժական հատկությունների համար: Պարզվել է, որ այն  կարողանում է հարմարվել իմունային համակարգին և հակաքաղցկեղային հատկություններ ունի:

 

Վիտամին  D
Արյան մեջ վիտամին D-ի մակարդակն կարգավորելը  կնպաստի քաղցկեղի կանխմանը, նաև օգտակար է քաղցկեղի դեմ պայքարի ժամանակ:  2006-ին կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ վիտամին D-ի ցածր մակարդակ ունեցող մարդկանց համար առավել դժվար է հաղթահարել քաղցկեղը, հատկապես՝ մեծ տարիքում:


Essiac թեյի խոտը
Բնիկ հնդիկներն այս բաղադրատոմսն օգտագործում են  իրենց բժշկության մեջ: Այն հայտնաբերել է կանադացի բուժքույրը: Այն մի քանի տարբեր հակաքաղցկեղային բույսերի խառնուրդ է, որոնց միջոցով օրգանիզմից դուրս են բերվում տոքսինները:  Essiac թեյը պետք է ըմպել օրական մի քանի անգամ:

Նյութի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել