«Այ Էյ Բի բիզնեսի միջազգային ակադեմիայի ամառային դպրոց՝ պատանի առաջնորդների համար» ծրագրի շրջանակում 12-ից 16 տարեկան քսան աշակերտ այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ:

 

Հանդիպման ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրերին է ներկայացրել կազմակերպության կառավարման գործընթացների մշակույթը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը, արժեքներն ու համոզմունքները, որոնցով կազմակերպությունն առաջնորդվում է իր գործունեության ընթացքում, ինչպես նաև պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին:

 

Աշակերտները ծանոթացել են նաև բջջային կապի տեխնոլոգիաների հիմունքներին՝ այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի օպերացիոն հիմնական կենտրոններ. զանգերի կենտրոն, տեխնիկական կենտրոն և սպասարկման կենտրոն: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը պատմել է, թե ինչպես է գործում բջջային կապը, ինչպես է փոխանցվում ազդանշանը և իրականացվում կապը բաժանորդների միջև:

 

«Միշտ հաճելի է տեսնել երեխաների՝ նոր գիտելիք ստանալու, զարգանալու և աճելու ձգտումը: Մեր ընկերության ամենաարժեքավոր ձեռքբերումներից մեկը տարիների փորձն է, ինչը միշտ պատրաստ ենք կիսել նրանց հետ, ովքեր բռնել են հաջողության հասնելու ճանապարհը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

2016 թ.-ի ամառային դպրոցի ծրագրի շրջանակում Բիզնեսի միջազգային ակադեմիայի (Այ Էյ Բի) աշակերտները սովորում են անգլերեն, ձեռնարկատիրություն, բիզնես կրթություն, նախագծերի կառավարում, ինչպես նաև այցելում են բազմաթիվ ձեռնարկություններ՝ անհատական զարգացման նպատակով: Ձեռնարկատիրության և բիզնես կրթության այս բացառիկ ծրագրի նպատակն է ուղղորդել երեխաներին գաղափարի ձևավորումից մինչև իրենց առաջին ստարտափ գաղափարների ստեղծում՝ բացահայտելով նրանց համար առաջնորդության, մեծ գաղափարների, ստարտափերի, կազմակերպությունների հաջողության, ֆինանսների և մարքեթինգի հասկացությունները:

«Երիտասարդ առաջնորդների համար նախագծերի կառավարում» թեմայի առանցքում հիմնարար նախագծերի կառավարման մեխանիզմների, ինչպես նաև ընթացիկ խմբերի ձևավորումն է, որոնք օգնում են երեխաներին աշխատել իրական ծրագրերի զարգացման վրա՝ գաղափարի ստեղծումից մինչև իրականացում:

 

ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել