Հարգելի գործընկերներ

Իրականացված ներդրման արդյունքում բարձրագույն կրթությունը հասանելի է դարձել ծրագրում ընդգրկված շուրջ 750 ուսանողի:

Ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունը՝ մասնագիտական կրթություն ապահովելու, ինչպես նաև հոգեբանական ու սոցիալական աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայացած հանդիսավոր արարողության ընթացքում՝ ամփոփվել են վարձավճարների հատուցման ծրագրի յոթ տարվա արդյունքները և այս տարվա շրջանավարտներին են հանձնվել ծրագրից օգտվելու ավարտական վկայականներ:

«Սովորելու ձգտում ունենալն ու այդ հնարավորությունից զրկված լինելը կյանքի ամենամեծ անարդարություններից է: Չի կարող ուժեղ լինել այն հասարակությունը, որի անդամների մի մասը զրկված է բարձրագույն կրթություն ստանալու իրավունքն իրացնելու հնարավորությունից: Բուհական կրթություն ստանալու ցանկություն ունեցող բոլոր երիտասարդներին պետք է հնարավորություն ընձեռնվի սովորել և հասնել մրցակցային առավելության թե՛ աշխատաշուկայում, և թե՛ հասարակական կյանքում: Ուսման վարձավճարների հատուցման աջակցության ծրագրի նպատակը սոցիալական անարդարության հաղթահարումն է՝ մասնագիտական կրթություն ստանալու ճանապարհով: Կրթությունը պետք է հավասարապես հասանելի լինի բոլորին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Հաշվի առնելով, որ ուսման վարձավճարների հատուցման աջակցության ծրագրից ուսումնառության ընթացքում շարունակաբար օգտվելու հիմնական պայմաններից մեկն ուսման առաջադիմությունն է, համապատասխան վկայականի տրամադրումը հավաստում է կրթաթոշակի ծրագրում ընդգրկվածի՝ սովորելու և մասնագիտական գիտելիքների ձեռքբերման ձգտումը, հաստատակամությունն ու հետևողականությունը:

ՎիվաՍել-ՄՏՍ դու գիտես, որ կարող ես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել