Այսօր կարդացի, որ Ադրբեջանի կառավարամետ «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցությունը որոշում է կայացրել վճարել մոտ 13.000 դոլար նրան, ով կկտրի ադրբեջանցի անվանի գրող, երկրում մեծ աղմուկ բարձրացրած «Քարե երազներ» վեպի հեղինակ Ա.Այլիսլիի ականջը: Ուղղակի ծիծաղելի է, որ մի երկիր, որը իրեն անվանում է ազատ, ժողովրդավար երկիր, պետական մակարդակով ընկել է մի գրողից հետևից: Նրանք այս պահվածքով հաստատում են Այլիսլիի գրքում տեղ գտած ադրբեջանցիների վայրենությունների մասին մտքերը: Չնայած Սաֆարովի դեպքից հետո ամենևին էլ զարմանալի չէ նման երևույթը: Ես միայն ցավում եմ այդ գրողի համար, ով իր ստեղծագործության պատճառով հայտնվել է նման իրավիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել