Էլ որտե՞ղ կարելի է ցանկացած տեղից, ցանկացած ժամանակ հատել փողոցը, ո՞ր երկրում կարող ես կարմիր լույսը հավասարեցնել կանաչին, դեղինին, մանուշակագույնին: Ամեն անգամ այդ արարքիդ համար ահագին փող ես կորցնելու, իսկ մեր մոտ հիմնականում անվճար է։
Էլ որտե՞ղ կարաս ձեռքիդ աղբը գցել որտեղ պատահի. Եվրոպա՞, Ամերիկա՞: Չէ՝ թանկ կնստի։ Ստեղ ամենա լավ տեղն է։
Հայաստանից լավ էժան է Անթալիա, Բաթումի կամ Քոբուլեթի հանգստանալու գնալը, իսկ դե արի Ամերիկայից հասի Անթալիա կամ Վրաստան։ Ամերիկայում կամ Եվրոպայում բավականին դժվար է գտնել ջագս, կամ էլ քյառթ։ Էն յաները տենց բաների կարոտ կմնանք. մեկը չի լինի, որ անուն կպցնենք, իսկ Հայաստանում՝ ինչքան ուզես։
Որտե՞ղ կարաս հեշտ ու հանգիստ աշխատանք գտնես. Եվրոպայու՞մ, թե՞ Ամերիկայում, կամ գուցե Կանադայու՞մ: Միայն Հայաստանում։
Ստեղ միշտ էլ գործ կա, ուղղակի աշխատող չկա կամ էլ վատագույն դեպքում պետք է Մոսկվայի տոմսի փող ճարել։
Էլ որտեղ կարող ես գնել սիգարետ ընդամենը՝ միջինը 1$-ով. միայն Հայաստանում։
Եվրոպաներում և Ամերիկաներում սովորական սիգարետը 4$-ից էժան անհնար է գտնել, բացի այդ, այնտեղ ամեն քայլափոխի խախտվում են մարդկանց իրավունքները. համարյա հասարակական ոչ մի վայրում ծխել չի կարելի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1720754341508111&id=100007206857866
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել