Անկախ պետական կապիտալի բաշխումներից, ավելի մեծ հաջողություններ գրանցելու համար հարկավոր է ստեղծել ներդրումային դաշտի լավ պայմաններ, որտեղ գումար ներդնող կազմակերպությունները, պետությունները կամ անհատները առավելագույնս վստահ կլինեն իրենց գործունեության մեջ, ինչը դոմինոյի էֆեկտով կարող է ազդել տնտեսության հետագա հաջողությունների վրա:

Վերջին տարիներին միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին օժանդակությունն ավելացել է շուրջ 160 տոկոսով:

Միջազգային համագործակցության հիմքերից մեկը վստահությունն է, որը կարծես թե առկա է արտասահմանցի գործընկերների մոտ: Թիրախում բնականաբար մարզերն են, թե գյուղատնտեսական նշանակության տեսանկյունից, և թե զարգացման առաջնայնության:

Ներկայում ընթացքի մեջ է երեք ծրագիր 1.8 միլիոն եվրո ընդհանուր արժեքով: Ծրագրերին ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ոչ միայն ԵՄ-ն, այլ նաև ՌԴ-ն, որը ֆինանսավորվում է Տավուշի մարզերում «Գյուղի ու գյուղատնտեսության զարգացման» 5 միլիոն դոլար արժողությամբ երկարաժամկետ ծրագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել